Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է E-Notícies-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ և արդեն քննարկել է հնարավոր տրանսֆերը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի հետ։

Նշվում է, որ «Սիթին» դեռ 2023 թվականին էր փորձել ձեռք բերել Բալդեին՝ օգտվելով «Բարսելոնայի» ֆինանսական դժվարություններից, սակայն կատալոնացիները մերժել էին այդ առաջարկը։ Այժմ, երբ ակումբի ֆինանսական վիճակը կայունացել է, նման տրանսֆերը համարվում է քիչ հավանական։

Այնուամենայնիվ, Գվարդիոլան չի պատրաստվում հրաժարվել Բալդեի գաղափարից, քանի որ նրան համարում է իր taktikakan համակարգին իդեալական համապատասխանը։

Բալդեն «Բարսելոնայի» համակարգում է մանկուց, իսկ առաջին թիմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը, իսկ Transfermarkt-ի տվյալներով՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։