Պեպ Գվարդիոլա․ «Լավ ժամանակները վերադառնում են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լավատեսորեն է մոտենում առաջիկա ժամանակահատվածին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Տրամադրությունս փոխվել է «Վիլյառեալի» դեմ խաղից հետո: «Վիլյառեալն» ուժեղ ակումբ է, բոլորը գիտեն դրա մասին, ու այս խաղում հաղթելը բարդ էր: Այս հանդիպումից հետո ես զգացում ունեմ, որ լավ ժամանակները վերադառնում են, ամեն ինչ նախկինի պես է լինելու»,- ասել է Պեպը:

«Մանչեսթեր Սիթին» 6 խաղ անընդմեջ չի պարտվել: