«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մեսսին իր կարիերայի ընթացքում հինգ անգամ ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ինչը լիգայի նոր ռեկորդ է (հինգ մրցանակ երկու մրցաշրջանում)։ Նա այդ մրցանակներից երեքը նվաճել է այս մրցաշրջանում։
Մեսսին նաև դարձել է MLS-ի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում նվաճել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի երեք մրցանակ՝ Կառլոս Վելայից (2019) և Քրիս Վոնդոլովսկուց (2012) հետո։