«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին ապագայում կցանկանար դառնալ թիմի գլխավոր մարզիչը։
«Միակ բանը, որ պակասում է, «Չելսիի» գլխավոր մարզիչ դառնալն է։ Դա իմ երազանքն է։ Ես ամեն ինչի հասել եմ «Չելսիում», – ասել է Թերին, ըստ The Athletic-ի։
Թերին նախկինում մեծ հաջողությունների էր հասել մարզչական գործում։ Նա աշխատել է «Աստոն Վիլլայի» և «Լեսթեր Սիթիի» մարզչական շտաբներում, բայց հետո անկախ ղեկավարման առաջարկներ չի ստացել։ Որպես խաղացող՝ Թերին երկար տարիներ ներկայացրել է «Չելսիին»։ Նա «կենսաթոշակառուների» կազմում խաղացել է 717 խաղ՝ խփելով 67 գոլ։
Էնցո Մարեսկան ներկայումս «Չելսիի» գլխավոր մարզիչն է