«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է «Ռեալ Մադրիդի» դժգոհությանը՝ կապված Լա լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպման Մայամիում անցկացվելու որոշման հետ։
«Սերուցքայինները» դիմել էին ԿՈՆԿԱԿԱՖ-ին՝ խնդրելով չթույլատրել խաղը իրենց տարածաշրջանում։
«Մենք սովոր ենք նման արձագանքների։ ԱՄՆ-ում խաղալու որոշումը համաձայնեցված է ինչպես լիգայի, այնպես էլ «Վիլյառեալի» հետ։ Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում դրան։ Մեր նպատակը ԱՄՆ-ի և հատկապես Մայամիի երկրպագուներին ուրախացնելն է։
«Ռեալը» կարող է գործել ինչպես ցանկանա, ես չեմ միջամտում։ Ես «Բարսելոնայի» նախագահն եմ, և մենք պարզապես հետևում ենք մեր ծրագրին՝ առանց վեճերի մեջ մտնելու», – ասել է Լապորտան Mundo Deportivo-ին։