Հանս-Դիտեր Ֆլիկի որակազրկումը չի չեղարկվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի որակազրկումը չի չեղարկվել։ Գերմանացի մարզիչը բաց կթողնի Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղը, որը կկայանա առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն մերժել է կատալոնացիների կողմից ներկայացված բողոքարկումը, որը ներկայացվել էր Ֆլիկի՝ Լա լիգայի 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (2-1) հեռացվելուց հետո։

«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնության աղյուսակում առաջին տեղում է՝ երկու միավորով առաջ անցնելով «Բարսելոնայից»։