«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկի հնարավոր տեղափոխությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնի է դարձել։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Լոս Բլանկոսը» պատրաստ է բաց թողնել երիտասարդ բրազիլացուն, ով խաղաժամանակի կարիք ունի։ Լրագրող Մարկ Բրուսի խոսքով՝ «Ռեալ Սոսյեդադը», որը շատ լավ հարաբերություններ ունի մադրիդյան ակումբի ղեկավարության հետ, Էնդրիկին ձեռք բերելու ֆավորիտն է։
Հիշեցնենք, որ 19-ամյա Էնդրիկը այս մրցաշրջանում ոչ մի րոպե չի խաղացել։ Նրա պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսը։ Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։