«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լա Լիգայի՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում «Վիլյառեալի» դեմ 17-րդ տուրի խաղը չեղարկելու որոշման վերաբերյալ։
Խաղի Ամերիկայում անցկացման մասին ավելի վաղ հաղորդագրություններն Իսպանիայում վրդովմունք էր առաջացրել։ Լա Լիգայի ակումբները անցյալ շաբաթվա խաղերի սկզբում 15 վայրկյան անշարժ մնացին ի նշան բողոքի ակցիայի։
««Բարսելոնան» հարգում և կատարում է Լա Լիգայի 17-րդ տուրում Մայամիում «Վիլյառեալի» դեմ խաղալու նախատեսված խաղը չեղարկելու որոշումը, ինչպես որ հարգել և ընդունել է այդ պահին խաղը անցկացնելու որոշումը։
«Բարսելոնան» ցավում է մրցաշարի տեսանելիությունը ռազմավարական առումով կարևոր շուկայում ընդլայնելու բաց թողնված հնարավորության համար, որն ունի աճի և բոլորի օգտին ռեսուրսների ստեղծման ներուժ։
Ակումբը գնահատում է Միացյալ Նահանգներում մեր երկրպագուների աջակցությունն ու անվերապահ հավատարմությունը և խորապես ցավում է, որ նրանք կզրկվեն այդ երկրում պաշտոնական խաղ դիտելու հնարավորությունից», – ասվում է հայտարարության մեջ։