«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արձագանքել է թիմի եզրային հարձակվող Նոա Լանգի՝ խաղաժամանակի պակասի վերաբերյալ դժգոհությանը, հաղորդում է Football Italia-ն։
«Լանգը նախամրցաշրջանը անցկացրել է մեզ հետ և մասնակցել որոշ հանդիպումների, սակայն նա երբեք էլ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի եղել։ Մենք պետք է խոսենք թիմի, ոչ թե անհատների մասին։ Նոան դեռ շատ աշխատանք ունի անելու։ Ես եմ որոշելու, թե երբ նա կխաղա», — ասել է Կոնտեն։
Նիդերլանդցի վինգերը 2025/26 մրցաշրջանում դեռ չի հայտնվել մեկնարկային կազմում և ընդհանուր առմամբ խաղացել է 110 րոպե։