«Պորտուի» 21-ամյա հարձակվող Սամու Ագեհովան կարող է շարունակել իր կարիերան «Թոթենհեմում»։
TBR Football-ի տվյալներով՝ Ագեհովան «Թոթենհեմի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ ներառում է 100 միլիոն եվրոյի ֆիքսված հրաժարագին, սակայն պորտուգալական ակումբը կարող է վաճառել նրան ավելի ցածր գնով՝ ներկայիս ֆինանսական վիճակի պատճառով։
Ագեհովան այս մրցաշրջանում մասնակցել է ինը խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ։ Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պորտուն» հավանաբար չի վաճառի հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։