Թոմաս Մյուլեր. «Կարող էի պատկերացնել իմ ապագան «Բարսելոնայում», եթե Հանս-Դիտեր Ֆլիկը զանգահարեր ինձ»

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը չի բացառել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը։

Կատալոնական ակումբը մարզում է Հանս-Դիտեր Ֆլիկը, որի ղեկավարությամբ 36-ամյա ֆուտբոլիստը նախկինում երկու մրցաշրջան խաղացել է «Բավարիայում»։

«Ես կարող եմ պատկերացնել իմ ապագան «Բարսելոնայում»։ Եթե Հանսի Ֆլիկը, ով ինձ շատ լավ է ճանաչում, զանգահարեր ինձ, և ես հավանեի «Բարսելոնայի» նախագիծը, ես կարող էի պատկերացնել նմանատիպ մի բան։ Սա բարձրակարգ ակումբ է, որտեղ դու գիտես, թե ինչ են քեզնից սպասում», – հարձակվողի խոսքերն է մեջբերում Blickpunkt Sport-ը։