Լուիս Էնրիկե. «Ուսման Դեմբելեի «Ոսկե գնդակը» ոչինչ չի նշանակում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեի կողմից «Ոսկե գնդակի» նվաճումը հատկապես նշանակալից չէ։

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, 28-ամյա ֆրանսիացին կարող է օգոստոսից ի վեր առաջին անգամ հայտնվել խաղադաշտում Չեմպիոնների Լիգայի «Բայերի» դեմ խաղում։

«Դուք իրերը այլ կերպ եք տեսնում։ Նա «Ոսկե գնդակը» չէ, նա Ուսման Դեմբելեն է։ Թիմի համար ավելի կարևոր է նրա անհատականությունը և այն էներգիան, որը նա բերում է թիմին։ «Ոսկե գնդակը» անցյալում է։ Դուք գնահատում եք այն, բայց դա ոչինչ չի նշանակում։

Մեզ համար ամենակարևորն այն է, որ Մարկինյոսը, Դուեն և Ուսմանը վերադարձել են։ Ես ավելի շատ գոհ եմ Ուսմանի էներգիայով և բնավորությամբ, քան «Ոսկե գնդակով»։ «Ոսկե գնդակն» արդեն մեր ետևում է», – ասել է Էնրիկեն Canal Plus-ին։