Յուրգեն Կլոպ. «Պետք է դադարենք այդպես մտածել»

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ Գերմանիայի հավաքականը պարտադիր չէ, որ ամեն անգամ տիտղոս նվաճի, փոխանցում է Kicker-ը։

«Ես մեծ հարգանք ունեմ Յուլիան Նագելսմանի նկատմամբ․ նա հիանալի մասնագետ է։ Կարծում եմ՝ նա շատ լավ թիմ ունի, հատկապես եթե վնասված ֆուտբոլիստները վերադառնան։

Բայց պետք է դադարենք մտածել, թե եթե մասնակցում ենք մրցաշարին, ապա պարտադիր պետք է հաղթենք։ Չեմ հասկանում՝ ինչու պետք է այդպես լինի կամ ինչու ամեն ինչ պետք է փոխենք, եթե դուրս մնանք կիսաեզրափակչում կամ քառորդ եզրափակչում։

Այլ երկրներ, օրինակ՝ Ֆրանսիան կամ Իսպանիան, պարզապես չափազանց ուժեղ են։ Կամ Անգլիան, որը իր կազմով վերջին տարիներին կարող էր ավելին շահել», — նշել է Կլոպը։