Հարի Մագուայրը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Պաշտպան Հարի Մագուայրի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։

Ըստ Transfer News Live-ի՝ Մագուայրը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ «Օլդ Թրաֆորդում» իր պայմանագիրը երկարաձգելու համար։

Հարի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այդ ժամանակվանից ի վեր պաշտպանը անցկացրել է 254 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։