CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» ջախջախեց «Օլիմպիակոսին» 🎥

Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 6-1 հաշվով ջախջախեց հունական «Օլիմպիակոսին»։

Կատալոնական ակումբի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, իսկ դուբլիհեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը։ «Կապտանռնագույնների» կազմում մեկ գոլ հեղինակեց Լամին Յամալը՝  11 մետրանոցից գրվալեով մրցակցի դարպասը։

Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Այուբ Էլ Կաաբին՝ կրկին 11 մետրանոց հարվածից գրավելով Վոյցեխ Շչեստնիի պաշտպանած դարպասը։

Հիշեցնենք, որ 57-րդ րոպեից հունական թիմը մնացել էր 10 ֆուտբոլիստներով․ խաղադաշտից հեռացվել է Սանտյագո Էսսեն;