«Բավարիայի» նախագահը՝ Վենսան Կոմպանիի հետ պայմանագրի երկարաձգման մասին

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի պայմանագրի երկարաձգումը։

«Պայմանագրի երկարաձգումը ակումբի կողմից Կոմպանիի նկատմամբ վստահության ուժեղ նշան է՝ նրա կատարած հիանալի աշխատանքից հետո։ Վինսենթը մեծ հարգանք է վայելում խաղացողների, ակումբի ղեկավարության և երկրպագուների կողմից։ Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակվում է», – Հայների խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոմպանին «Բավարիայի» հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Փաստաթղթերը ստորագրելուց հետո մարզիչը շնորհակալություն է հայտնել իր ղեկավարներին վստահության համար։