«Արսենալը» սահմանել է Պրեմիեր Լիգայի եզակի ռեկորդ՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը ութ խաղում խփել է 10 գոլ ստանդարտ հարվածներից։
Squawka-ի տվյալներով՝ ոչ մի թիմ երբեք չի խփել 10 կամ ավելի գոլ ավելի արագ։
«Արսենալը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Միկել Արտետայի թիմը երեք միավորով առաջ է «Մանչեսթեր Սիթիից», որը երկրորդն է։
Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» եզրափակում է լավագույն եռյակը՝ ութ խաղից հետո վաստակած 15 միավորով։