Անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերը նշանակվել է Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիայի (ՇՖԱ) պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, սակայն դրա մանրամասները դեռևս չեն բացահայտվում։ 50-ամյա Փոթերը այս պաշտոնում փոխարինել է Յոն-Դալ Թոմասոնին։
Փոթերը նախկինում ղեկավարել է մի շարք հայտնի ակումբներ՝ «Վեսթ Հեմ», «Չելսի», «Բրայթոն», «Սուոնսի» և նաև աշխատել է շվեդական «Էստերսունդում», որտեղից էլ սկսվել էր նրա միջազգային մարզչական ճանաչումը։