Անգլիական Պրեմիեր լիգայի ութերորդ տուրում «Սանդերլենդը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Squawka-ի տվյալներով՝ այս հաղթանակը ակումբային ռեկորդ սահմանեց «Սև կատուների» համար։ Իրենց պատմության մեջ առաջին անգամ «Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին չորս տնային խաղերում վաստակեց տասը միավոր։
Անգլիական Պրեմիեր լիգայի ութ տուրից հետո «Սև կատուները» ունեն 14 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը։ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Սանդերլենդը» հոկտեմբերի 25-ին, շաբաթ օրը, «Ստեմֆորդ Բրիջում» կմրցի «Չելսիի» հետ։