Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նպատակների մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Բրայան Մբեումոն և Հարի Մագուայրը գոլեր խփեցին «Կարմիր սատանաների» կազմում երկրորդ և 84-րդ րոպեներին, իսկ Քոդի Գակպոն խփեց տանտերերի միակ գոլը 78-րդ րոպեին։

«Ես ուզում եմ, որ դուք՝ լրագրողներդ պահպանեք նույն վերաբերմունքը։ Մի փոխեք այն, ինձ համար ավելի լավ կլինի։ Այնպես որ, ես հիմա չեմ բարձրացնի նշաձողը։ Ակնկալեք նույնը, ինչ նախկինում։ Մենք պետք է փորձենք հաղթել մեր երրորդ անընդմեջ խաղում, ապա մոռանանք լավագույն չորս կամ վեց թիմերում ընդգրկվելու մասին։

Մենք արդեն ասել ենք, որ պետք է վերադառնանք եվրոպական մրցաշարեր, բայց դա ոչինչ չի փոխում։ Թիմը մնում է նույնը, ինչ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ։ Դեռ շատ աշխատանք կա առջևում», – Ռուբեն Ամորիմի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 9-րդ տեղում է աղյուսակում։