«Նոթինգհեմ Ֆորեսթը» շարունակում է փոխարինող փնտրել վերջերս հեռացված Անժե Պոստեկօղլուին։ Ավստրալիացի մարզիչը հեռացվեց անմիջապես «Չելսիի» դեմ 3-0 հաշվով պարտությունից հետո, ակումբում ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ անցկացնելուց հետո։
Ռոբերտո Մանչինին համարվում էր նրան փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը, սակայն իտալացու հետ գործարքը ձախողվել է, ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Երկու կողմերը բանակցություններ են վարել, բայց չեն կարողացել համաձայնության գալ պայմանների շուրջ։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ութ խաղից հետո ունի ընդամենը հինգ միավոր։ Թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։