«Ռեալ Մադրիդը» կարող է վաճառել թիմի երկու աստղի 350 միլիոն եվրոյով

«Ռեալ Մադրիդը» քննարկում է իր կազմի խոշոր վերակազմավորումը։ Այս վերակառուցման շրջանակներում մադրիդյան ակումբը կարող է վաճառել երկու աստղային հարձակվողների՝ 25-ամյա Վինիսիուս Ժունիորի և 24-ամյա Ռոդրիգոյի։

Fichajes-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» մտահոգված է Վինիսիուսի և Ռոդրիգոյի անկայունությամբ, ուստի նրանց տրանսֆերները համարվում են կենսունակ տարբերակ։ «Լոս Բլանկոսը» կարծում է, որ կարող է մոտ 350 միլիոն եվրո վաստակել երկու բրազիլացիների վաճառքից։ «Ռեալ Մադրիդը» կարող է օգտագործել այս գումարը մի շարք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը վաստակած 24 միավորով։