Ռաֆայել Լեաու․ «Հենց որ ես թիմ հասա, նա գրկեց ինձ և ասաց, որ ուզում է օգնել ինձ»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատասխանել է թիմակից Լուկա Մոդրիչի գովասանքին։

«Հենց որ ես թիմ հասա, Լուկան գրկեց ինձ և ասաց, որ ուզում է օգնել ինձ։ Նրա նման ֆուտբոլիստների հետ խաղալը իսկապես օգնում է քեզ աճել, և ես ուրախ եմ, որ նա այստեղ է։ Հուսով եմ, որ նա ինձ շատ գոլային փոխանցումներ կանի, և միասին մենք կարող ենք օգնել «Միլանին» հաջողության հասնել», – Լեաուի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա պորտուգալացին վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը։