«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է պաշտպան Նիկո Օ’Ռեյլիի վիճակը։
20-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է թիմի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերթոնի» դեմ 2-0 հաշվով հաղթանակի եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ։
«Կարծում եմ՝ նա պարզապես կապտուկի վնասվածք ունի։ Չեմ կարծում, որ դա լուրջ բան է։ Կտեսնենք, բայց հուսով եմ՝ լուրջ չէ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «City Report»-ը։
Օ’Ռեյլին այս մրցաշրջանում մասնակցել է տասը խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ Չեմպիոնների լիգայի երրորդ փուլում իսպանական «Վիլյառեալի» դեմ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։