Մորգան Ռոջերսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսին» հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսով, ըստ talkSPORT-ի։

Ֆուտբոլիստը դարձել է լոնդոնյան ակումբի առաջնահերթություններից մեկը։ «Ասթոն Վիլան» դժկամությամբ է բաց թողնում Ռոջերսին՝ սահմանելով բարձր գին։

Մորգան Ռոջերսը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 81 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։