Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակը

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):

«Թիմը լավ խաղ անցկացրեց։ Մինչև Գոսենսի գոլը մենք մրցակցին թույլ չտվեցինք ոչ մի հարված դարպասին։ Այդ գոլը կարելի էր կանխել, բայց մենք նաև մի քանի գոլային պահեր ստեղծեցինք։ Գոլ բաց թողնելուց հետո մենք լավ արձագանքեցինք, և դա հեշտ չէ։ Ես ուրախ եմ:

Լեաուն և Խիմենեսը մի փոքր ավելի շատ ազատություն ունեին, բայց մենք կարող ենք խաղալ առանց ավանդական կենտրոնական հարձակվողի։

Ֆոֆանան շատ էր խաղում խորքից, դա մեծ առավելություն է, քանի որ մենք կարող ենք տուգանային հրապարակը լցնել մի քանի ֆուտբոլիստներով», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: