Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

TBR Football-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հետևում է «Մարսելի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի առաջընթացին։

Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդի սկաուտները եկել են դիտելու ֆուտբոլիստի խաղը ֆրանսիական ակումբում։ Կատալոնական ակումբը վաղուց ի վեր Գրինվուդի երկրպագու է։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Մեյսոն Գրինվուդը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Մարսելի» կազմում անցկացրել է ութ խաղ՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։