«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է 2013 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իր բանակցությունների և այն մասին, թե ինչու է ընտրել մերսիսայդյան ակումբը։
«Հանդիպման ժամանակ ես միայն լսեցի. «Մենք կգնենք ցանկացած ֆուտբոլիստի, որին դուք կցանկանաք», և դա ինձ դուր չեկավ։ Դա ինձ համար նախագիծ չէր։ Ես չէի ուզում վերադարձնել Պոգբային, Ռոնալդուին կամ այլ բարձրակարգ աստղերի, քանի որ այդպես չի գործում։ Դա ֆուտբոլի մասին չէր։ Եվ հետո ի հայտ եկավ զուտ ֆուտբոլային նախագիծ՝ «Լիվերպուլը»», – ասել է Կլոպը YouTube-ի The Diary Of A CEO ալիքին տված հարցազրույցում։
Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթել է Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան։ Մերսիսայդցիները նաև նվաճել են Աշխարհի ակումբային առաջնությունը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթը և երկու անգամ Անգլիայի լիգայի գավաթ։