Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը հայտարարել է, որ մտադիր է մարզչական կարիերա սկսել։
«Ես շուտով կվերադառնամ «Բավարիա»։ Կանցնեմ պրակտիկա Վինսենթ Կոմպանիի ղեկավարությամբ։ Մենք արդեն այս մասին խոսել ենք նրա հետ, և ես իսկապես անհամբեր սպասում եմ գործընթացի մեկնարկին։ Մնում է միայն որոշել ճիշտ ժամանակը»,– գրել է Բոատենգը՝ ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցած տեղեկությունների։
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին՝ նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները։ Գերմանիայի հավաքականում նա մասնակցել է 76 հանդիպման և խփել մեկ գոլ։