«Ինտերից» արձագանքել են Նեյմարին ձեռք բերելու մասին լուրերին

Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն արձագանքել է այն տեղեկություններին, թե ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել «Սանտոսի» հարձակվող Նեյմարի հետ։

«Նեյմարը «Ինտերիո՞ւմ»։ Դա բացարձակ անհեթեթություն է։ Այդ թեման երբևէ չենք քննարկել, և ոչ ոք մեզ չի առաջարկել Նեյմարի ծառայությունները։ Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»,– ասել է Աուզիլիոն Corriere dello Sport-ի հետ զրույցում։

Նշենք, որ Նեյմարի գործող պայմանագիրը «Սանտոսի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը։