«Ռեալի» նախկին կիսապաշտպանը կաթված է ստացել

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն հոկտեմբերի 17-ին գլխուղեղի կաթված է ստացել, հաղորդում է Նիդերլանդների սիրողական «Ռեբելեն» ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացված է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ակումբի տեղեկացմամբ՝ նրա վիճակը կայուն է։

Դրենտեն «Արքայական ակումբի» կազմում հանդես է եկել 2007-2012 թվականներին, մասնակցելով 65 խաղի, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև «Էվերթոնում», «Ֆեյենորդում», ռուսական «Ալանիայում», ինչպես նաև իսպանական «Էրկուլեսում»։

Նիդերլանդների հավաքականում Դրենտեն անցկացրել է մեկ հանդիպում՝ 2010 թվականի նոյեմբերին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլից նա հեռացել էր 2023 թվականի նոյեմբերին, իսկ վերջերս խաղում էր սիրողական «Ռեբելեն» թիմում։