Ֆերմին Լոպեսը խոսել է «Բարսելոնայի» խնդիրների մասին Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերմին Լոպեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Օլիմպիակոսի» դեմ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։

«Դա շատ դժվար խաղ է լինելու՝ սա Չեմպիոնների Լիգա է։ Մենք պարտվեցինք մեր վերջին խաղում ՊՍԺ-ի դեմ, այնպես որ հիմա մեզ անհրաժեշտ է հաղթել։ Մեզ շատ լավ շաբաթ է սպասվում՝ երկու կարևոր խաղերով։ Ես կփորձեմ օգնել թիմին։

Դա գործընթաց է։ Հնարավոր է՝ մենք հիմա այնպես չենք զգում, ինչպես ուզում ենք, բայց դեռ շատ ժամանակ կա։ Մենք միասնական ենք և նվիրված ենք կատարելագործվելուն։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք և վստահ ենք, որ կվերադառնանք մեր նախկին մակարդակին», – Լոպեսի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» – «Օլիմպիակոս» խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20։45-ին։