«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է մադրիդյան թիմում խաղալու մասին և կիսվել ակումբում իր հետքը թողնելու ցանկությամբ։
«Կկարողանա՞մ իմ հետքը թողնել «Ռեալ Մադրիդում»։ Այո, իհարկե։ Ես ապրում եմ երազանքով։ Ոչ բոլորն են հնարավորություն ունենում խաղալու աշխարհի լավագույն ակումբում, այնպես որ ես պետք է առավելագույնս օգտագործեմ դա։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալ Մադրիդում»», – ասել է Կամավինգան TF1-ին տված հարցազրույցում։
Էդուարդո Կամավինգան «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ «Լոս Բլանկոսի» կազմում ֆրանսիացին երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի տիտղոսը (2021/22 և 2023/24)։