Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը ակումբային մակարդակում խփել է 800 գոլ։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 800 գոլն իրականացրել է հետևյալ ակումբների կազմում՝
-
450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում»,
-
145 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդում»,
-
101 գոլ՝ Թուրինի «Յուվենտուսում»,
-
99 գոլ՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»,
-
5 գոլ՝ Լիսաբոնի «Սպորտինգում»։
Բացի այդ, Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Ռոնալդուն խփել է 149 գոլ, ինչը ևս համաշխարհային ռեկորդ է հավաքական ֆուտբոլում։
Նրա 99-րդ գոլը «Ալ Նասրի» կազմում տպավորիչ հարվածով գրանցվել է «Ալ Ֆաթեհի» դեմ խաղում, որը Ռիադի թիմը հաղթեց 5:1 հաշվով։