«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պահել կիսապաշտպան Կազեմիրոյին։
Նշվում է, որ ցանկացած հնարավոր գործարք կպահանջի բրազիլացու աշխատավարձի զգալի կրճատում, ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով Football Insider-ին։
Կազեմիրոն ներկայումս շաբաթական վաստակում է մոտավորապես 400․000 եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է։ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 132 պաշտոնական հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Կազեմիրոյի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։