Անտոնին ավելի շատ գոլեր է խփել «Բետիսի» կազմում, քան «Մանչեսթեր Յունայթեդի»

«Բետիսի» 25-ամյա բրազիլացի վինգեր Անտոնին դուբլ է ձևակերպել Լա Լիգայի 9-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին «Կերամիկա» մարզադաշտում։

Ֆուտբոլիստը «Վիլյառեալի» կազմում խփեց իր 17-րդ և 18-րդ գոլերը ակումբի կազմում անցկացրած 32-րդ խաղում։

Բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 96 հանդիպում՝ խփելով 17 գոլ։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անոոնին նվաճել է Անգլիայի գավաթը 2024/25 մրցաշրջանում և Անգլիայի լիգայի գավաթը 2022/23 մրցաշրջանում։
Անտոնին «Բետիս» է տեղափոխվել 2025 թվականի սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» 35 միլիոն եվրոյի դիմաց։