Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Խետաֆեին»։ Հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով, միակ գոլը խփեց Կիլիան Մբապպեն:
Ֆրանսիացի հարձակվողը ակումբի և ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում անընդմեջ 11 խաղում խփել է առնվազն մեկ գոլ։
Կիլիան Մբապպեն Լա Լիգայի մրցաշրջանի ինը խաղից հետո դարձել է 10 գոլի հեղինակ:
Ըստ Opta-ի՝ վերջին ֆուտբոլիստը, ով հասել է նման արդյունքի, Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով 2014/15 մրցաշրջանի առաջին ինը խաղերում խփել է 17 գոլ։