Թոմաս Ֆրանկը․ «Վերջին օրերին նա մի փոքր անհարմարություն է զգում»

Կիրակի օրը «Թոթենհեմը» տանը 2-1 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»։ Պաշտպան Քրիստիան Ռոմերոն չխաղաց լոնդոնցիների կազմում, չնայած սկզբում մեկնարկային կազմում էր։

«Թոթենհեմի» մարզիչ Թոմաս Ֆրանկը խաղից հետո մեկնաբանեց այս հարցը.

«Ինչո՞ւ Ռոմերոն չխաղաց։ Նա ունի ազդրի թեթև վնասվածք։ Վերջին օրերին նա մի փոքր անհարմարություն է զգում։ Մենք կարծում էինք, որ նա լավ կլինի, բայց պարզվեց, որ ոչ։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ բան է», – ասել է Ֆրանկը Sky Sports-ին։

«Թոթենհեմի» հաջորդ խաղը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Չեմպիոնների լիգայում «Մոնակոյի» դեմ արտագնա խաղն է։