Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել անգլիական ակումբը

Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին քննարկվում է «Նոթինգհեմ Ֆորեստի» ղեկավարության կողմից գլխավոր մարզչի պաշտոնի համար։

Ըստ The Athletic-ի՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է Անջելոս Պոստեկօղլուին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Պոստեկօղլուին փոխարինողի վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա։

Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականի հետ նվաճել է 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը։