«Ռեալ Մադրիդը» կարող է օգտագործել նախկին կիսապաշտպանի հետգնման կետը

«Կոմոյի» մարզական տնօրեն Կառլալբերտո Լուդին մեկնաբանել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլաս Պասի՝ «Ռեալ Մադրիդ» հնարավոր վերադարձի հարցը։

Արգենտինացի ֆուտբոլիստը «Կոմո» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը, իսկ մադրիդյան ակումբը նրա պայմանագրում ներառել էր հետգնման կետ՝ առաջին ընտրության իրավունքով, որը կարող է ակտիվացնել հաջորդ տարի։

«Ճիշտ է, որ «Ռեալ Մադրիդը» կարող է օգտագործել Պասի հետգնման կետը։ Եթե ես լինեի նրանց ղեկավարներից մեկը, անպայման պարտավորված կզգայի  դա անել, քանի դեռ նման հնարավորություն կա։ Նա բացառիկ տաղանդ է, ֆանտաստիկ խաղացող։ Գուցե հենց սա է ճիշտ պահը Նիկոյի համար, քանի որ «Ռեալ Մադրիդում» խաղալը յուրաքանչյուրի երազանքն է, առավել ևս՝ նրանց, ովքեր եկել են ակումբի ակադեմիայից։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք նրանց հետ», — նշել է Լուդին, ինչպես փոխանցում է Diario AS-ը։

Transfermarkt-ի տվյալներով՝ 21-ամյա Նիկոլաս Պասի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։