«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել է Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակին։
«Շատ լավ խաղ էր։ Դժվար է խաղալ այս մարզադաշտում, և մենք դա զգացել ենք վերջին տարիներին։
Մենք մեծ ջանքեր գործադրեցինք այս խաղում։ Առաջին խաղակեսում մի քանի նվեր մատուցեցինք մեր մրցակիցներին, բայց մնացած ժամանակ գերիշխեցինք։
Հաճելի է հաղթել առանց գոլ ընդունելու։ Այնպես որ, ես ուրախ եմ», – Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Նշենք, որ «Արսենալը» վաստակեց 19 միավոր և վերադարձավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ֆուլհեմը» 8 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։