Լիոնել Մեսսին՝ MLS-ի կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է 2025 թվականի MLS-ի կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։

38-ամյա արգենտինացին 28 խաղում խփել է 29 գոլ և կատարել նաև 19 գոլային փոխանցում։

«Լոս Անջելեսի» հարձակվող Դենիս Բուանգան երկրորդ տեղում է։ 30-ամյա գաբոնցին 30 խաղում խփել է 24 գոլ։