«Յուվենտուսի» հարձակվողը վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Էդոն Ժեգրովան չի կարողանա օգնել իր թիմին հաջորդ խաղում։ Իտալական թիմի գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի խոսքով՝ կոսովացի հարձակվողը աճուկում ցավեր ունի։

Հնարավոր է, որ նա բաց թողնի մի շարք հանիդպումներ։ Ժեգրովան թուրինյան ակումբին միացել է այս ամռանը։ Նրան ձեռք են բերել ֆրանսիական «Լիլից» 17 միլիոն եվրոյով, ներառյալ բոնուսները։

Նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է երեք խաղ՝ առանց գոլ խփելու։ Տուդորի թիմը Իտալիայի առաջնության աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 12 միավորով։