Ջոն Թերի․ «Ես նրա հետ կատարվածը զզվելի եմ համարում»

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին վրդովմունք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը ստիպված է եղել վաճառել ակումբը։

«Ես Աբրամովիչի հետ կատարվածը զզվելի եմ համարում։ Այն, ինչ Ռոմանը արեց կարանտինի ժամանակ և այն, ինչ նա արեց Ազգային առողջապահական ծառայության համար, սենսացիոն էր։ Նա բացեց «Ստեմֆորդ Բրիջը» բոլոր բուժքույրերի համար և մարդկանց տներ տվեց այս դժվարին ժամանակահատվածում։ Նա պարզապես հրաշալի, հրաշալի մարդ էր, որը սիրում էր մեր ֆուտբոլային ակումբը և, բարեբախտաբար, մերժեց մեկ այլ ֆուտբոլային ակումբի և ճիշտ որոշում կայացրեց՝ միանալով մեզ», – ասել է Թերին The Obi One Podcast-ում։

Աբրամովիչը վաճառեց ակումբը 2022 թվականի փետրվարի իրադարձություններից հետո։ Նա ղեկավարում էր ակումբը 2003 թվականից։