Հարի Մագուայր․ «Հիանալի է հաղթել «Լիվերպուլին»»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին «Էնֆիլդում» և ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 2-1 հաշվով հաղթանակով։ Մագուայերի գոլը թիմին հաղթանակ բերեց արտագնա խաղում։

«Հիանալի է հաղթել «Լիվերպուլին»։ Վստահ եմ, որ բոլոր երկրպագուները տուն կվերադառնան հիանալի տրամադրությամբ և հաճելի հիշողություններ կունենան այս խաղից, և մենք բոլորս էլ տուն կվերադառնանք ուրախ», – խաղից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը։

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր և Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։