Հանս-Դիտեր Ֆլիկը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հեռացվել է խաղադաշտից Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ժիրոնայի» (2-1) դեմ խաղի ժամանակ։

Հետևաբար, «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչը չի ղեկավարի թիմը հաջորդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։

«Էլ-Կլասիկոյից» առաջ երկու թիմերն էլ կանցկացնեն Չեմպիոնների Լիգայում տնային հանդիպում։ «Բարսելոնան» հոկտեմբերի 21-ին կմրցի հունական «Օլիմպիակոսի» հետ, իսկ հաջորդ «Ռեալ Մադրիդը» կմրցի «Յուվենտուսի» հետ։