«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու է պարբերաբար փոխարինումներ կատարում խաղակեսերի ժամանակ։
Շաբաթ օրը «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։ Ֆերմին Լոպեսը երկրորդ խաղակեսից առաջ փոխարինեց Թոնի Ֆերնանդեսին։ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի այս մրցաշրջանի իր 9 խաղերից ութում փոխարինել է առնվազն մեկ ֆուտբոլիստի ընդմիջման ժամանակ։
«Որպես մարզիչ՝ ես պետք է արձագանքեմ իրադարձություններին և որոշումներ կայացնեմ խաղերի ընթացքում։ Իրավիճակն այնպես զարգացավ, որ մենք անհրաժեշտ համարեցինք փոփոխություններ կատարել ընդմիջման ժամանակ», – ասել է գերմանացի մարզիչը։
«Բարսելոնան» վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ 22 միավորով, բայց «Ռեալ Մադրիդը» (21) դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել։