Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ իր հեռացումը կարող էր օգնել «Բարսելոնային» հաղթել «Ժիրոնայի» դեմ խաղում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (2-1) հեռացվել էր խաղադաշտից, հայտնել է, որ չի հասկանում, թե ինչու է ստացել երկրորդ դեղին քարտը։

Գերմանացի մասնագետը երկու անընդմեջ դեղին քարտ է ստացել ավելացված ժամանակում և բաց կթողնի հաջորդ տուրում կայանալիք «Ռեալ Մադրիդի» դեմ խաղը։

«Չգիտեմ, թե ինչու ստացա երկրորդ դեղին քարտը։ Ես շատ ուրախ եմ հաղթանակից: Իմ ժեստը ոչ մեկին ուղղված չէր, և ես ոչինչ չասացի մրցավարին։

Ես ընդունում եմ նրա որոշումները։ Կարմիր քարտը կարող էր նույնիսկ օգնել մեզ հաղթել խաղը», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։

«Բարսելոնան» 9 խաղից հետո ունի 22 միավոր և առաջինն է մրցաշարային աղյուսակում։ «Ռեալ Մադրիդը» մեկ միավորով հետ է մնում, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: