Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Ռեալ Մադրիդը» կարող է բարձրակարգ տրանսֆեր կատարել հաջորդ ամռանը։ Հարձակվողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցը, ով մինչ այժմ չի արդարացրել սպասումները «Լիվերպուլում», կարող է միանալ մադրիդյան հսկային։

Ըստ Transfer News Live-ի, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հույս ունի, որ եթե Վիրտցը շարունակի դժվարություններ ունենալ Անգլիայում, նա կդիմի տրանսֆերի համար։ Այդ դեպքում Ալոնսոն և Վիրտցը կարող են վերամիավորվել Մադրիդում. նրանք նախկինում աշխատել են «Բայեր Լևերկուզենում»։

Ֆլորիան Վիրտցը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 10 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։