Fastex Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա հաղթանակ տոնեց՝ 1-0 հաշվով առավելության հասնելով «Գանձասարի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը այժմ ունի 21 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, մինչդեռ «Գանձասարը» 6 միավորով 9-րդ տեղում է։